Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Հովիկ Հարությունյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Ավետիս Բալասանի Հարությունյանին և Հովիկ Ավետիսի Հարությունյանին պատկանող, Կապան համայնքի Եղվարդ գյուղում գտնվող, 0․035 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և 254․3 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Եղվարդ, 3-րդ փողոց, թիվ 3/1 բնակելի տուն։