Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Ամալյա Օհանյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 7/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ամալյա Նավասարդի Օհանյանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն գրանցված, 25 քառ․մ արտաքին /23․6 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.0025 հա սպասարկման հողամասով` 228760 (երկու հարյուր քսանութ հազար յոթ հարյուր վաթսուն) դրամով (25x10000x0.2316=57900 դրամ ավտոտնակի համար, 25x6834․3=170860 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ամալյա Նավասարդի Օհանյանին (ծնված 05․09․1939թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։