Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Վրեժ Մելքումյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Պատվական Միրզայի Մելքումյանին, Լաուրա Գերասիմի Մելքումյանին և Վրեժ Պատվականի Մելքումյանին պատկանող, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-030-0009-0019), 0․1021 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, 345․6 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 13 բնակելի տուն։