Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, Կապան համայնքի  ավագանին որոշում է ․

1․ Կապան համայնքի ավագանու 2024թ․ մարտի 27-ի Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների վարձավճարը զեղչելու մասին N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ 

1)   Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող ներքոհիշյալ խմբերի սաների համար սահմանել վարձավճարի զեղչ՝ 100 տոկոսի չափով․

1) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողոիթյան հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար։

2) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։»

2) Որոշման երկրորդ կետում՝ «2024թ․ հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա բառերը փոխարինել «1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված սաների համար՝ 2023թ․ սեպտեմբերի 1-ից, իսկ 2-րդ կետով նախատեսված սաների համար՝ 2022թ․ սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա բառերով։

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner