Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արտաշես Մելքումյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Սարգիս Արտաշեսի Մելքումյանին, Մանյա Արշակի Մելքումյանին և Արտաշես Սարգսի Մելքումյանին պատկանող, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող գույքերին տրամադրել հասցեներ․
0․0483 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0030-0001), 96․4 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 11-րդ նրբանցք, թիվ 34 բնակելի տուն;
0․0034 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0030-003), 25,0 քառ․մ․ մակերեսով անասնաշենքին և 9․2 քառ․ մ․ մակերեսով ծածկին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 11-րդ նրբանցք, թիվ 32/1 անասնաշենք;
0․2097 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0029-0005), 45․1 քառ․մ մակերեսով ծածկին և 25․0 քառ․մ․ մակերեսով ծածկին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 11-րդ նրբանցք, թիվ 34/1 ծածկ;
0․015 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0034-0006)՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 11-րդ նրբանցք,թիվ 29 հողամաս;
0․043 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0001-0025)՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, Գետափի փողոց, թիվ 134 հողամաս։