Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Ռուբեն Հարությունյանի կողմից լիազորված անձ Սաթենիկ Գևորգյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
1․ Սեփականության իրավունքով Ռուբեն Ալյոշայի Հարությունյանին պատկանող Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 1/3 և Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 41/1 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Երկաթուղայինների փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 1/3 ավտոտնակ։