Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․Նկարագրական մաս․
Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 26․09․2025թ․ տեղեկանքների համաձայն՝ Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի 35 AM 567 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար, 86 ձ.ուժ, 1981թ.) գույքահարկի գծով 2021-2024 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 44351 ՀՀ դրամ, որից ապառք` 34400 ՀՀ դրամ, տույժ` 9951 ՀՀ դրամ, իսկ TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի 37 PR 201 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար, 160 ձ.ուժ, 2000թ.) գույքահարկի գծով 2023-2024 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 49410 ՀՀ դրամ, որից ապառք` 39125 ՀՀ դրամ, տույժ` 10285 ՀՀ դրամ
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։
Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։
Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի 35 AM 567 հաշվառման համարանիշի և TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի 37 PR 201 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցների գույքահարկի գծով պարտավորությունները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 93761 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 44351 (քառասունչորս հազար երեք հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ, որպես TOYOTA COROLLA 1.6 մակնիշի 35 AM 567 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 34400 (երեսունչորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, տույժ` 9951 (ինը հազար ինը հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ։
2․ Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 49410 (քառասունինը հազար չորս հարյուր տասը) ՀՀ դրամ, որպես TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի 37 PR 201 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 39125 (երեսունինը հազար մեկ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, տույժ` 10285 (տասը հազար երկու հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
4․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։