Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերի 09-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոց 19/56 հասցեում գտնվող, 09-001-0511-0179-001-056 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի (հասարակական նշանակության շինություն) հարկի գծով 2021-2024 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները՝ 15946 ՀՀ դրամ, որից ապառք` 12543 ՀՀ դրամ, տույժ` 3403 ՀՀ դրամ, գանձելու նպատակով։
Սամվել Լազրի Մկրտչյանն ամբողջությամբ կատարել է իրեն առաջադրված հարկային պարտավորությունները, որի կապակցությամբ էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 09․10․2025թ․ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: