Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ․
Համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող 0․16850 հա մակերեսով հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-001-1683-0021) տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Երկաթուղայինների փողոց, 16/13 հողամաս։