Այսօր: Ուրբաթ, 12 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, Ք.ԿԱՊԱՆ, ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ» ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերության 03․11․2022թ․ N Д-138 դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» շենքի 2-րդ մասնաշենքի 4–րդ հարկից (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 524096) 83․1 քառ․մետր տարածք 5 (հինգ)  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերությանը՝ մշակութային, պատմության, կերպարվեստի, երգ ու պարի դասընթացների կազմակերպման, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման նպատակով։

2.Պարտավորեցնել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերությանն իր միջոցներով իրականացնել տարածքի կապիտալ վերանորոգումը և համապատասխան գույքով, տեխիկայով ու գրականությամբ վերազինումը և նշված անբաժանելի մաս կազմող ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։ Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները  իրականացվում են ընկերության կողմից։

3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner