Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 131 կետը, որոշում եմ
1․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի կողմից Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/13 հասցեում ավազի պահեստ կառուցելու համար «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ին /հաշվառման հասցեն՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան, 3302, Գործարանային փողոց, թիվ 4 շենք/ 2024 թվականի հոկտեմբերի 07-ին տրված N 192 շինարարության թույլտվությունը։
2․ Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կ․Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը պատշաճ եղանակով հանձնելու հաջորդ օրը։