Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Աշոտ Վարդանյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Աշոտ Վոլոդյայի Վարդանյանին պատկանող Կապան համայնքի Բարգուշատ գյուղում գտնվող 0․2549 հա հողամասը, 149․2 քառ․ մ մակերեսով բնակելի տունը և 131 քառ․ մ մակերեսով անասնաշենքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք գյուղ Սյունիք գյուղ Բարգուշատ 5 բնակելի տուն) և տրամադրել նոր հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Բարգուշատ, 1-ին փողոց, թիվ 5/1 բնակելի տուն։