Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի երկրորդ նիստի  օրակարգը՝

 

Հաստատել Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի երկրորդ նիստի  օրակարգը՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները հաստատելու մասին

2․ Կապան  համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և  վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

3․ Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

4․ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող աղբատար մեքենան «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  սեփականություն համարվող հողերի կառավարման 2022 թվականի ծրագիրը հաստատելու մասին

7․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 6,85 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

8․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 2․16 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

9․ Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

10․ Համայնքի սեփականություն համարվող գույքի 2021թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին

12․ Կապան  համայնքի 2022 թվականի  բյուջեն հաստատելու մասին

13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու  մասին

14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 15-ի N 27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner