Արտուր Աթայանը ծնվել է 1964թ. ապրիլի 6-ին Կապան քաղաքում: 1981թ. ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984թվականից աշխատանքի է անցել Կապանի <<Էլեկտրոն>> գործարանում: Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է: 1988 թվականից, ազգային զարթոնքի տարիներին հանրապետության հարավային սահմաններում ակտիվ մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների ձևավորման, սպառազինման ու հանդերձավորման գործերին: 1991թվականից ՀՅԴ անդամ է, կուսակցության քաղաքային և մարզային կառույցներում պատասախանատու դիրքեր է զբաղեցրել: 1995 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվել: 2002 թվականին հիմնել է կրի արտադրության <<Վայբլ>> ՍՊ ընկերությունը: Ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, հանդես է եկել բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ ունի: ՙՍյունյաց տուն՚ ազգային-մշակութային ընկերության հիմնադիր անդամ է: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, եղել է պալատի Սյունիքի մասնաճյուղի խորհրդի նախագահ: Կարևոր դեր է խաղացել <<Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության>>հիմնադրման և միության ծրագրերի կյանքի կոչման գործում: 2008 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Կապանի քաղաքապետ: Ամուսնացած է , ունի երկու որդի և մեկ դուստր: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 10859 Լիազորությունների Սկիզբ՝ | 13/11/2008 | Ավարտ՝ | 12/11/2012 |
Կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) |