Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Հայրապետ Միրզոյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Հայրապետ Միշայի Միրզոյանին պատկանող, Կապան համայնքի Ներքին Խոտանան գյուղում գտնվող, 0․1147 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ներքին Խոտանան, 1-ին փողոց, 30 հողամաս։