Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արա Ասատրյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Արա Մարտունի Ասատրյանին պատկանող, Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 0.06 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, 160.2 քառ.մ մակերեսով բնակելի տանը, օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ճակատեն, 1-ին թաղամաս, 13 բնակելի տուն։