Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 4 և Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 20 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 4/4 շինություն։