Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Էրիկ Կամոյի Աբրահամյանի միջև 2009 թվականի դեկտեմբերի 04-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Ռ․Մինասյան փող․ թիվ 15 շենքի հարևանությամբ, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-379-018 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 27-ի N 784-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 33440 /երեսուներեք հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 15220 /տասնհինգ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ և տույժ՝ 18220 /տասնութ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |