Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 141-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամաս 60 հանդիսությունների սրահ հասցեում գտնվող շենքից 10․0 քառակուսի մետր տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Սուսաննա Սեյրանի Սարգսյանին (ծնված՝ 02․05․1959թ․)՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով։
2. Սուսաննա Սեյրանի Սարգսյանի հետ կնքել համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր։
3․ Սույն որոշման երկրորդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ Կադաստրի կոմիտեում։
4․ Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման մասին պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Սուսաննա Սեյրանի Սարգսյանի միջոցների հաշվին: