Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 146 – Ն որոշումը, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահի գրությունն ու ծրագիրը, որոշում եմ
1. Ս/թ հոկտեմբերի 26-ին Կապանի մշակույթի կենտրոնում ,,Ամենախելացի կապանցի,, ինտելեկտուլ խաղ-մրցույթ ծրագիրը բարձր մակարդակով կազմակերպելու համար Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ Հրանտ Արզումանյանին համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 220000/երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
2․ Հանձնարարել՝
1) Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ Հրանտ Արզումանյանին՝ ծրագրի իրականացման վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն։
2) Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան ֆինանսավորում