Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 618-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 14/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0.00281 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄՈ ԵՐՎԱՆԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 3-րդ,               4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Կամո Հակոբյանի  դիմումը. որոշում եմ                      

 

1.Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14/15  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Կամո Երվանդի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն գրանցված շինությունը, որի 1-ին հարկում 28․1 քառ․մ արտաքին /25․1 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում՝ 28․1 քառ․մ արտաքին  /27․1 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն՝ 0.00281 հա  սպասարկման հողամասով` 222190 (երկու հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր իննսուն) դրամով (28․1x10000x0.1673=47020 դրամ ավտոտնակի համար, 28․1x20000x0.1673=94030 դրամ օժանդակ շինության համար, 28․1x2887․5=81140 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կամո Երվանդի Հակոբյանին (ծնված 10.11.1938թ.):

2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(66.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner