Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Հովիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Սարգիս Բադալյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Պապյան փողոցի թիվ 18/18 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Հովիկ Հրանդիկի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 20․7 քառ.մ արտաքին /17.6 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00207 հա սպասարկման հողամասով` 132710 /մեկ հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր տաս/ դրամով (20.7x10000x0.1969=40760 դրամ ավտոտնակի, 20․7x4441.8=91950 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հովիկ Հրանդիկի Հովհաննիսյանին /ծնված 02․01․1964թ./:
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: