Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին թիվ 88 որոշման հավելվածով հաստատված Կարգի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի և հաշվի առնելով Արտյոմ Սարգսյանի դիմումը, կից փաստաթղթերը. ո ր ո շ ու մ ե մ
1.Փոփոխել սեփականության իրավունքով Արտյոմ Մինասի Սարգսյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1ա հասցեում գտնվող, 55․5 քառ․մ մակերեսով բնակարանի գործառնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության, որպես տարածք օտագործելու նպատակով` առանց նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրելու:
Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Շահումյան փողոց, թիվ 11 շենք, թիվ 40 տարածք: