Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Տիգրան Գրիգորյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Տիգրան Ալյոշայի Գրիգորյանին պատկանող, Կապան համայնքի Շիկահող գյուղում գտնվող 0․06 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Շիկահող, 3-րդ փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 87/1 հողամաս։