Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի N 831-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննելով Արսեն Սեյրանի Խաչատրյանի  նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրք  1541-րդ հոդվածի 1-ին պարբերության հատկանիշներո

  Արսեն Սեյրանի Խաչատրյանին Կապան համայնքի ղեկավարի կողմից 28․11․2022թ․ տրվել է N 106 շինարարության թույլտվությունը` Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/9 հասցեում աստիճանահարթակի վերակառուցում, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի 3-րդ կատեգորիայի կառուցման նպատակով

Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն և ավարտվեն 10 /տաս/  ամսվա ընթացքում, սակայն նշված աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտին չեն հասցվել։ 

Նշվածի վերաբերյալ  03.05.2024թ-ին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն, որը ստորագրվել է Արսեն Սեյրանի Խաչատրյանի  կողմից՝ առանց որևէ առարկության։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (․․․) մեկ տոկոսի չափով:»։ 

Այսինքն՝ Արսեն Սեյրանի Խաչատրյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։

Շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 100000 ՀՀ դրամ։

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի     35-րդ հոդվածի  1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով՝ որոշում եմ՝

 1.Արսեն Սեյրանի Խաչատրյանի  նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամի չափով:

2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

5. Նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.06 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner