Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 22.1 կետով, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 24․03․2025թ. եզրակացությունը և հաշվի առնելով Արա Ալեքսանյանի դիմումը, որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30042025-09-0023 վկայականի համաձայն Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի գյուղի 2-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արա Արարատի Ալեքսանյանին պատկանող 0.1343 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 366․0 քառ․մ մակերեսով շենք շինությունները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական։