Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի վարչական տարածքում՝ Ձորաստան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.19736 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-058-0112-0003) հնդավոր հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 (հինգ) տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով 5000 (հինգ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|