Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Պարգև Ղուկասյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Պարգև Ղուկասյանին պատկանող, Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող գույքերին տրամադրել հասցեներ․
0․0939 հա տնամերձ հողամասին, 223․5 քառ․մ մակերեսով բնակելի տանը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աղվանի, 1-ին փողոց, թիվ 35 բնակելի տուն;
0․0853 հա տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աղվանի, 3-րդ փողոց, թիվ 6 հողամաս։