|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, +374-285-42036, +374-60-521818, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2022 թվականի N 62-Ա |
«ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապանի արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Կապանի թանգարանների միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։
2․ Հաստատել «Կապանի թանգարանների միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
Կողմ -22 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(38.81 Կբ)
|
 |
(102.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|