Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Կիմա Դավթյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Կիմա Արտաշի Դավթյանին, Թամարա Սմբատի Դավթյանին, Մերուժան Կիմայի Դավթյանին, Անդրանիկ Կիմայի Դավթյանին, Սուսաննա Սերյոժայի Հովհաննիսյանին և Ջուլետա Կիմայի Դավթյանին պատկանող Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գույքերին տրամադրել հասցեներ․
0․011 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, 20․0 քառ․մ մակերեսով օժանդակ շինությանը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ագարակ, 3-րդ փողոց, 5/1 շինություն;
0․1387 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, 28 հողամաս;
0․038 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ագարակ, 3-րդ փողոց, 1/2 հողամաս։