Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի և հաշվի առնելով Գայանե Կարապետյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Սահմանազատել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղի 4-րդ փողոցի, 69 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից, Գայանե Ռազմիկի Կարապետյանի կողմից ավել օգտագործվող 0.05611հա մակերեսով հողամասը:
2.Վերը նշված 0.05611 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ծավ, 4-րդ փողոց, 20/1։
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: