Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արսեն Միրզոյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Գոհար Սամսոնի Հարությունյանին, Համլետ Գառնիկի Միրզոյանին և Արսեն Գառնիկի Միրզոյանին պատկանող, Կապան համայնքի Եղվարդ գյուղում գտնվող, 0․0349 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և 215․4 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Եղվարդ, 2-րդ փողոց, թիվ 26 բնակելի տուն։