Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
Կապան համայնքի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 12 բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 10․3 քառ․մ մակերեսով տարածքին տրամադրել հասցե /անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 09011VUWKDBC/՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Գ․Նժդեհի փողոց, թիվ 12 շենք, թիվ 14 տարածք։