Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 6 շենքի թիվ 56 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին» թիվ 53-Ա որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Հերմինե Պողոսյանի դիմումը, որոշում եմ.
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 6 շենքի թիվ 56 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17042025-09-0043) անհատույց (նվիրատվության կարգով), որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել
Հերմինե Նորիկի Պողոսյանին /ծնվ. 20.09.1978թ., անձն․ AL 0483779, տրված 30.10.2023թ․ 041-ից/
Կամո Նորիկի Պողոսյանին /ծնվ․ 01․01․1967թ․, անձն․ AS 0249841, տրված 28․06․2018թ․ 041-ից /
Արշակ Նորիկի Պողոսյանին /ծնվ․ 02․08․1976թ․, անձն․ AV 0679496, տրված 17․03․2023թ․ 041-ից /։
Կարեն Նորիկի Պողոսյանին /ծնվ․ 12․05․1970թ․, անձն․ AT 0233100, տրված 29․07․2019թ․ 041-ից /։
2․ Գույքի օտարման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը դնել նվիրառուների վրա: