Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 11.04.2019թ. թիվ ՆԱ-322 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Աճանան գյուղի 1-ին փողոցի թիվ 76 հասցեում գտնվող, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և այլ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» կատեգորիայի «տրանսպորտի» գործառնական նշանակության 0.01007 հա հողամասը /ծածկագիր 09-042-0540-0001-ից/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ խմելու ջրի ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 2510.0 /երկու հազար հինգ հարյուր տասը/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |