Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 42/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01479 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0384-0044)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վիլեն Գագիկի Հակոբյանին 277720 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող հողամասի ընդլայնման համար։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|