Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին թիվ 88 որոշումների և հաշվի առնելով Արտակ Խաչատրյանի դիմումը, ո ր ո շ ու մ եմ ․
1․ Սեփականության իրավունքով Արտակ Արմենի Խաչատրյանին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 3 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
48․4 քառ․ մ մակերեսով բնակարանին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ա․Մանուկյան փողոց, թիվ 5 շենք, թիվ 3;
43․4 քառ․ մ մակերեսով բնակարանին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Ա․Մանուկյան փողոց, թիվ 5 շենք, թիվ 37։
2․ Փոփոխել սեփականության իրավունքով Արտակ Արմենի Խաչատրյանին պատկանող Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 37 հասցեում գտնվող 43․4 քառ․մ մակերեսով բնակարանի գործառնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով՝ առանց նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրելու։