Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023X6QT7L/ և քննության առնելով Քրիստինե Խանզադյանի դիմումը. որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02052023-09-0019 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 162 հասցեում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սոս Կամոյի Սարգսյանին, Լենա Տիգրանի Հակոբյանին և Քրիստինե Նավասարդի Խանզադյանին պատկանող 0.065 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 27.7 քառ․մ արտաքին /23.6 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Սոս Կամոյի Սարգսյանի, Լենա Տիգրանի Հակոբյանի և Քրիստինե Նավասարդի Խանզադյանի սեփականություն:
3.Պարտավորեցնել Սոս Կամոյի Սարգսյանին, Լենա Տիգրանի Հակոբյանին և Քրիստինե Նավասարդի Խանզադյանին շինության օրինականացման համար տեղական բյուջե վճարել 54550 (հիսունչորս հազար հինգ հարյուր հիսուն, 27.7x10000x0.1969=54550) ՀՀ դրամ:
4.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: