Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286  որոշման   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ  գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական  նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով, մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`  `

1) 0.31390 հա /09-030-0108-0018 կադաստրային ծածկագրից/ բազմամյա տնկարկների համար 5000  (հինգ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2) 1.44414 հա /09-030-0108-0018 կադաստրային ծածկագրից/ 2-րդ կարգի անջրդի վարելահողի  համար 20000 (քսան հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար 

3) 9.03375 հա /09-030-0108-0018 կադաստրային ծածկագրից/ 2-րդ կարգի անջրդի վարելահողի  համար 120000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ մեկնարկային տարեկան վարձավճար 

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.82 Կբ) Voroshum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner