Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով թիվ ԲԱ 039603 մահվան վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի «Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելվածի 6-րդ կետից հանել
«Բաղդասարյան Ալբերտ Հակոբի նույն. քարտ 004342655» տողը:
|