Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 23-ի N2/փ-181 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Վանեք բնակավայրի համակցված փաստաթղթում, համաձայն հավելվածի, կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերից Տանձուտ թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 0.95459 հա (կադաստրային ծածկագրեր՝09-091-0104-0002,09-091-0104-0003,09-091-0101-0003,09-091-0102-0002,09-091-0106-0001,09-091-0504-0001,09-091-0502-0002) և Տանձուտ թաղամաս թիվ 20 հասցեում (կադաստրային ծածկագիր 09-0091-0107-0002) գտնվող 0.82799 հա հողերը (ընդհամենը 1.78258 հա) փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա «հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|