Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի 68-Ա որոշումներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0018-0001-ից) 2.21 հա «արոտավայր» հողատեսքը (հատված Գ-29) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|