Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 05.02.2024թ․ տեխնիկական եզրակացությունը և քննության առնելով Մարտուն Հարությունյանի դիմումը. որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11012024-09-0031 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի «Ռելե» Ա/Ը թաղամասի թիվ 15 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Մարտուն Լևոնի Հարությունյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 71.32 քառ․մ արտաքին /59.07 քառ․մ ներքին/ մակերեսով այգետնակը, օժանդակ շինությունները, սանհանգույցը, հենապատը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չին առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Մարտուն Լևոնի Հարությունյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Մարտուն Լևոնի Հարությունյանին շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 119320 (մեկ հարյուր տասնինը հազար երեք հարյուր քսան, /71.32x10000x0.1673=119320) ՀՀ դրամ:
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: