Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Նաթելլա Թամրազյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Նաթելլա Անդրանիկի Թամրազյանին պատկանող համայնքի Կապան քաղաքում գտնվող բնակարանը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում՝ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան փողոց 41 շենք 1ա բնակարան) և տրամադրել նոր հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Մ․ Ստեփանյան փողոց, թիվ 41 շենք, թիվ 46 բնակարան։