Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Բաբայանի դիմումը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի արտաքին պատին տեղադրելու նախաձեռնությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|