Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 4-րդ մասի և 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ձորաստան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.33515 հա / 09-058-0112-0001 կադաստրային ծածկագիր/ 5-րդ կարգի անջրդի վարելահողը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով 7000 (յոթ հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|