Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 4 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2020 թվականին բյուջետային ծրագրավորման հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին
3.«Ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար տեխնիկայի ձեռքբերում» ծրագրի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին
4.Կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով նախատեսված տարեկան վարձավճարները փոփոխելու մասին
5.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Լեն հանքեր թաղամասի թիվ 12 շենքի թիվ 15 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
6.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Շինարարների փողոցի թիվ 11 շենքի թիվ 1 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակ, թիվ 1/3 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգելու և վճարի չափը փոփոխելու մասին
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակ, թիվ 1/4 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգելու և վճարի չափը փոփոխելու մասին
10.Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7/49 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,01385 հա հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
11.Կապան համայնքի Սևաքար գյուղի 1-ին թաղամասի 9/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01902 հա հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
12.Կապան համայնքի Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի2-րդ նրբանքցի թիվ 58 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,05 հա հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
13.Կապան համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 0.29302 հա հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
14.Կապան համայնքի Կապան քաղաքի չարենցի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.0033 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
15.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նշանակության օբյեկտների հողերից 0.26հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
16.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 9.632հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
17.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.02 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
18.Կապան համայնքի համար արտաբյուջետային հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին
|