Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Ալբերտ Հարությունյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի 19/25 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ալբերտ Ստեփանի Հարությունյանի կողմից կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 95.4 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով նկուղային հարկով երկհարկանի շինությունը, որի նկուղային հարկում 35.6 քառ.մ արտաքին (30․8 քառ․մ ներքին) մակերեսով, երկրորդ հարկում 12.3 քառ.մ արտաքին (9․6 քառ․մ ներքին) մակերեսով օժանդակ շինություն է, իսկ առաջին հարկում 47.5 քառ.մ արտաքին (40․7 քառ․մ ներքին) մակերեսով ավտոտնակ է, 0,00543 հա սպասարկման հողամասով 396550 (երեք հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամով (47.5x10000x0․1673=79470 դրամ ավտոտնակի,(35.6+12.3)x20000x0.1673=160280 դրամ օժանդակ շինությունների և 54.3x2887.5=156800 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալբերտ Ստեփանի Հարությունյանին՝ (ծնված 01․05․1953թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։