Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 1241-Ա

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՎ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.13 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ՌԱԶՄԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ,  24-րդ կետերով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին N 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  N 2387-Ն որոշման  հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 08․05.2025թ. թիվ ՍՆ-358,  Հայաստանի Հանրապետության  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 15․09․2025թ․ տեղեկանքը, Ծավ բնակավայրի վարչական ղեկավարի 11․08․2025թ. թիվ 1461 տեղեկանքը /բնակելի տունը կառուցված է 1965 թվականին, տիրապետում է Գայանե Կարապետյանը/ և հաշվի առնելով Գայանե Կարապետյանի դիմումը, կից փաստաթղթերը. ո ր ո շ ու մ ե մ      

 

1.Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Ռազմիկի Կարապետյանի /ծնված 28․09․1974թ. ՆՔ 016250763, տրված 09.07.2024թ. 041 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա մակերեսով հողամասի չափով   (09-048-0023-0026 կադաստրային ծածկագրից):

 2.Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 62․9 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը  համարել նրա սեփականությունը:              

3.Բնակելի տանը տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ  Ծավ, 4-րդ փողոց, 69 բնակելի տուն։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner