Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 15-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը.
1. Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 8-Ա որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
2. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Ձորք թաղամասի թիվ 18 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
3. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Շինարարների փողոցի թիվ 7 շենքի թիվ 14 բնակարանի 1/2 բաժնեմասը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկությանը հավանություն տալու մասին
5. Համայնքի սեփականություն համարվող գույքերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
6. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3/20 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.015 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
7. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 13/5 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00228 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
8. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 18/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.05047 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Վարդան Հայրապետյանին օտարելու մասին
9. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 20/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00612 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
10. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/31 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,00449 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
11. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,5 հա արոտավայրերի հողատեսքի հողամասը աճուրդով վաճառելու մասին
12. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 5/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,02097 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
13. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 9/6 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.002 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
14. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 41/2 հասցեում գտնվող «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերից 0.4434 հա հողամասը արտադրական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
15. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման 0.9166 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
16. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամասի թիվ 1/10 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.01044 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին |